Լուսաբանման հրավեր. «Տաղարան»-ը և «Ագապէ»-ն «Ստաբատ Մատերը» կներկայացնեն ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

22-04-2021 19:00:00   | Հայաստան  |  



Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ապրիլի 22-ին, ժամը 19:00, ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների կներկայացվի Ջիովաննի Բետիստա Պերգոլեզիի «Ստաբատ Մատեր» ստեղծագործությունը:  Ստեղծագործությունը կներկայացնեն հնագույն երաժշտության «Տաղարան»
համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ Սեդրակ Երկանյան) և «Ագապէ» կամերային երգչախմբի իգական կազմը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Մարիյա Գալստյան):
 
Բացի այդ, համերգի ընթացքում կհնչեն Գրիգոր Նարեկացու, Կոմիտասի, Աննա Ազիզյանի, Վահրամ
Սարգսյանի, Արթուր Ավանեսովի, Դեյվիդ Մքինթայրի ստեղծագործությունները:
 
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ 077 30 34 84
 
 
  -   
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 37 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին