Մեդիա կենտրոն. Հակագազով ցուցմունք կորզելու գործ. ինչո՞ւ է ձգձգվում դատական քննությունը

  • 22-04-2021 12:00:00   | Հայաստան  |  

Ապրիլի 22-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս «Հակագազով ցուցմունք կորզելու գործ. ինչո՞ւ է ձգձգվում դատական քննությունը» թեմայով։
 
Բանախոսներ՝
- Արա Ղարագյոզյան, տուժող Արմեն Մարտիրոսյանի ներկայացուցիչ, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբան
- Նինա Կարապետյանց, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ
- Մերի Գրիգորյան, տուժողի ներկայացուցիչ
 
2019 թ. նոյեմբերին համացանցում հրապարակվեց 12 տարվա վաղեմության «Հայրենի ոստիկանները մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են ոստիկանները հակագազով և մահակով ցուցմունք կորզում բերման ենթարկված քաղաքացուց:
 
Հրապարակված տեսանյութի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվեց քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, որը զուգորդվել է բռնությամբ:
Մեղադրանք առաջադրվեց ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Վաչագան Ներսիսյանին և նույն բաժնի նախկին ավագ օպերլիազոր Նարեկ Սիմոնյանին, որն այժմ Ճամբարակի բաժնի պետն է, նրա լիազորությունները կասեցված են:
 
2020-ին գործը մտավ դատարան: Մահակով և հակագազով ցուցմունք կորզելու տեսանյութի հիման վրա հարուցված քրեական գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Վարդան Լեւոնի Գրիգորյանին: Սակայն դատավորը հրաժարվում է քննել գործը։
 
 
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի՝
- Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia
- Youtube-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝
https://www.youtube.com/user/MediaCenterArmenia
 
 
  -