Հիշատակարան նվիրված ցեղասպանության 105-րդ տարելիցին

  • 23-04-2021 11:00:00   | Հայաստան  |  

Բոլորիս հիշողության մեջ մշտավառ է Ամենայն հայոց որբերի հայրիկ Հովհաննես Թումանյանի ազգանվեր առաքելությունը Մեծ եղեռնի օրերին։  Նա Մարդ էր, որն հավատում էր իր ազգի կենսունակությանը և հարատևությանը՝ փրկելով հարյուրավոր հայ երեխաների կյանքը սովի և համաճարակի ճիրաններից։
 
Արդեն սրբադասված հայ նահատակների համար դեռևս 1915 թ․ Թումանյանը գրեց «Հոգեհանգիստ» բանաստեղծությունը, մշտապես պահանջատերը եղավ արդար դատի։ 
 
«ԽՈՍՔ ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ» հիշատակարանը ծնվեց  2020 թ․ ապրիլի 24-ին, երբ կորոնավիրուսային համավարակի պայմաններում ՀՀ-ում հայտարարված էր արտակարգ դրություն, իսկ Ցեղասպանության հուշահամալիր ավանդական այցը՝ արգելված։ 
Հովհ․ Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ ստեղծվեց առցանց հարթակ, որտեղ աշխարհի տարբեր անկյուններից մարդիկ՝ հայ, թե օտարազգի,  իրենց հոգու խոսքն էին գրում՝ ի հիշատակ ցեղասպանության սրբադասված նահատակներին։
105 ոգեկոչում՝ 105-րդ տարելիցին․․․
 
Նախաձեռնությունը՝ Հովհ․ Թումանյանի թանգարանի
Գրիչ-ծաղկող՝ Սուսան Կիրակոսյան
Կազմարար՝ Էլլա Հակոբյան
 
Հիշատակարանը ի պահ կտրվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:
Արարողակարգը տեղի կունենա ապրիլի 23-ին ժամը 11:00-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում:
  -