Համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի և ԵՊԿ 100-ամյա հոբելյաններին

  • 12-05-2021 19:00:00   | Հայաստան  |  

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և «Արամ Խաչատրյան» համերգասրահը ներկայացնում են ջազ համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի և ԵՊԿ 100-ամյա հոբելյաններին։
 
Համերգը մայիսի 12-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգին ելույթ կունենա Հանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային–սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ։ Որպես մենակատարներ հանդես կգան ԵՊԿ ջազ-փոփ երաժշտության ամբիոնի ուսանողները։
 
Համերգային ծրագրում կհնչեն Առնո Բաբաջանյանի հայտնի և սիրված երգերը:  
 
 
 
 
  -