Պարարվեստի պետական վաստակավոր կոլեկտիվները՝ մեկ բեմում

16-05-2021 19:00:00   | Հայաստան  |  



 
 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 16-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում վաստակավոր կոլեկտիվներ Հայաստանի
պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը, Հայաստանի պարի պետական անսամբլը  և Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի ու պարի պետական անսամբլը հանդես կգան համատեղ համերգային ծրագրով:
 
Հատուկ հյուրի կարգավիճակով իրենց յուրօրինակ բեմադրություններով և կատարումներով համերգին կմասնակցեն Աշոտ
Բաբայանի անվան Արցախի պարի պետական անսամբլի մենակատարներ, Արցախի վաստակավոր արտիստ Մհեր Բաբայանը, Անժելիկա Ավանեսյանը և Դիանա Համբարձումյանը:
 
Երեկոյի ընթացքում կհնչեն նաև գրական ընթերցումեր: 
 
ՀՀ ԿԳՄՍՆ
 
 
  -   
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 77 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին