Կամերային երաժշտության տանը կհնչի Ֆորեի «Ռեքվիեմը»

15-05-2021 19:00:00   | Հայաստան  |  



Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝
Ռոբերտ Մլքեյան), Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան) մայիսի 15-ին, ժամը 19։00 Կամերային երաժշտության տանը կներկայացնեն ֆրանսիացի կոմպոզիտոր, երգեհոնահար, դաշնակահար, խմբավար և մանկավարժ Գաբրիել Ֆորեի «Ռեքվիեմը»: Համերգի ընթացքում կհնչեն նաև Մոցարտի ստեղծագործությունները։
 
Երեկոյի մենակատարներն են սոպրանո Սոֆյա Սայադյանը, մեցցո սոպրանո Սուսաննա Աբրահամյանը, տենոր
Ռազմիկ Բաղդասարյանը, բաս Արմեն Գրիգորյանը, բարիտոն Գուրգեն Բավեյանը:
 
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ 077 30 34 84
 
 
  -   
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 44 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին