Տեղի կունենա Նարեկ Ավանեսյանի անհատական ցուցահանդեսը «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում
15-05-2021 15:00:00 | Հայաստան |
Մայիսի 15-ին, ժամը 15։00-ին «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում տեղի կունենա Նարեկ Ավանեսյանի անհատական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը բարեգործական է, նկարների վաճառքից գոյացած գումարն ուղղվելու է Արցախի Ճարտար քաղաքի արվեստի դպրոցին։
Նարեկ Ավանեսյանը ծնվել է 1990 թվականին Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ 2007 թվականին ընդունվել է Արցախի պետական համալսարանի Հումանիտար ֆակուլտետի «Կերպարվեստ և գծագրություն» բաժինը: 2011-ից աշխատել է Ճարտարի արվեստի դպրոցում որպես նկարչության ուսուցիչ, իսկ 2012-2019թթ-ին՝ որպես տնօրեն։
Մասնակցել է 2016 թվականի ապրիլյան պատերազմին, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված արցախյան երրորդ պատերազմին։