Տեղի կունենա երրորդ GROW աշխատանքային էքսպոն

21-05-2021 12:00:00   | Հայաստան  |  



Մայիսի 21-ին ժամը 12:00-ին Թումանյան փողոցում՝ Սարյան Փարպեցի խաչմերուկում, տեղի կունենա երրորդ "GROW" աշխատանքային էքսպոն, որին կմասնակցեն շուրջ 2000 երիտասարդ, մարդկային ռեսուրսի կառավարման մասնագետներ, շուրջ 50 տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ովքեր զբաղվում են երիտասարդական ոլորտի խնդիրներով:
 
Միջոցառումը ստեղծում է բացառիկ հարթակ երիտասարդ մասնագետների, նորավարտների և առաջատար կազմակերպությունների համար` ընդլայնելու
մասնագիտական կապերն ու ծանոթանալու աշխատաշուկայում առկա ամենատարբեր հնարավորություններին: Տոնավաճառի ընթացքում մասնակից կազմակերպությունների մասնագետները կներկայացնեն իրենց ընկերություններում առկա թափուր աշխատատեղերը, գործունեության ուղղվածությունն ու առաջնայնությունները:
 
Աշխատանքային էքսպոն, հնարավորություն կընձեռի ընկերություններին ներկայացնելու իրենց թափուր հաստիքները՝ երիտասարդ մասնագետներին հնարավորություն տալով գտնելու համապատասխան աշխատանք: Համաժողովի մասին կարող եք տեղեկանալ հետևյալ ֆեյսբուքյան էջերի միջոցով՝ https://www.facebook.com/yfcarm/ և https://www.facebook.com/uyuarmenia/ :
 
Միջոցառումն իրականացվում է Youth for Change, United Youth Union հասարակական կազմակերպությունների և Բրյուսովի համալսարանի կարիերայի կենտրոնի
հետ համատեղ։ «Երիտասարդները հանուն փոփոխության» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2017թ. Դեկտեմբեր ամսին: Իր գործունեության 4 տարիների ընթացքում կազմակերպել է 100-ից ավել համաժողովներ, ֆորումներ և տարբեր ձևաչափերով մի շարք միջոցառումներ, որոնք միտված են եղել երիտասարդների շահերի ու իրավունքների պաշտպանությանը, իրենց և հաջողության պատմություն ունեցող փորձագետների փորձի ու գիտելիքի փոխանակմանը:
 
 
 
  -   
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 279 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին