Մայիսի 18՝ Ժամը 18։00-ին, Ա․Սպենդիարյանի տուն-թանգարանի պուրակում տեղի կունենա «Երեւանյան էդյուտներ» լուսանկարների ցուցահանդեսը, որի ընթացքում կամփոփվեն մրցույթի արդյունքները։
Լուսանկարչական մրցույթի մասնակցության հայտ էր ներկայացվել 120 մասնացից, լուսանկարների ընդհանուր թիվը կազմել էր 400-ը։Մրցույցին մասնակցություն ունեցան նաեւ լուսանկարիչներ Ֆրանսիայից, Ռուսաստանից եւ Վրաստանից։
Պրոֆեսիոնալ ժյուրիի քվերակության արդյունքում ընտրվեցին 32 հեղինակներ, որոնց լուսանկարները կներկայացվեն « Երեւանյան էդյուտներ» լուսանկարչական ցուցահանդեսին, իսկ լավագույներին կտրվեն մրցանակներ։ ։
Միջոցառման հովանավորն է «Վեգա» խանութների ցանցը, «Զանգակ» հրատակչությունը։ աջակիցն է՝ « AG» պրինտը