Արցախի ք.Մարդակերտի մշակույթի պալատում կբացվի «Իմ Հայրենիք» շարժական միջազգային Ֆոտոցուցահանդես

21-05-2021 14:00:00   |   |  



 
Մայիսի 21-ին  Արցախի ք.Մարդակերտի մշակույթի պալատում կբացվի «Իմ Հայրենիք»  շարժական միջազգային Ֆոտոցուցահանդես: Բացումը կկայանա ժ: 14:00-ին:
 
Այս ցուցահանդեսը միտված է սատարել արցախցիներին: Մասնակիցներն են  թե՛ Հայաստանի, թե՛ այլ երկրների լուսանկարիչներ: Այդ երկրներն են Հայաստանը, Ռուսաստանը, Իսրայելը, Իտալիան, Չեխիան և Սլովակիան: 
 
Ցուցադրված լուսանկարներում ներկայացված է խաղաղ (և ոչ միայն)
առօրյան. բնություն, քաղաքներ, եկեղեցիներ և մարդիկ, այն ամենը, ինչով ապրում, ուրախանում և տխրում են,  պաշտպանում , որովհետև դա ուղղակի իրենց   հայրենիքն է:
 
Ցուցահանդեսում ներկայացված են կադրերեր ինչպես Հայաստանից և Արցախից, այդպես էլ մասնակից հեղինակների հայրենիքներից:
 
Մասնակից հեղինակներ՝
 
Արցախ՝  Դավիթ Ղահրամանյան
Իսրայել՝  Միքայել Լեվիտ, Վսեվոլոդ Տոբոտրաս
Իտալիա՝  Սաբինա Բրոետտո, Սիլվանո Մոնչի
Հայաստան՝ Արմեն Ենգոյան, Գագիկ Գասպարյան, Գոհար Մովսեսյան, Հարություն
 Խաչատրյան, Միհրան Դեդեյան, Սամվել Սևադա, Սիփան Գյուլումյան,
 Վիգեն Մնոյան, Տաթև
Դուրյան
Չեխիա՝  Գարիկ Ավանեսյան, Յարոսլավ Կուչերա, Յոզեֆ Բոսակ, Պյոտոր Ստրբաչկա
Ռուսաստան՝  Էդուարդ Թևոսով, Կոնստանտին Կրեյդենկո, Մարինա Բուրենկովա,
     Վիկտոր Կանուննիկով.
Սլովակիա՝  Մարցել Րեբրո, Պատրիկ Մինար
Համադրողներ՝  Արմեն Ենգոյան (հեռ. 093 267 842 ) - Երևան       Արմեն Պետրոսյան (հեռ. 097 337 244 ) - Ստեպանակերտ
 
 
  -   
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 123 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին