ՏՄՊՊՀ-ն նախաձեռնում է «Գովազդի միջոցով անբարեխիղճ մրցակցության դրսևորումները և դրանց կանխարգելումը» խորագրով քննարկում

25-05-2021 14:30:00   | Հայաստան  |  



 
Հարգելի՛ գործընկերներ, 
 
ՀՀ տնտեսական մրցակցության
պաշտպանության պետական հանձնաժողովը նախաձեռնում է «Գովազդի միջոցով անբարեխիղճ մրցակցության դրսևորումները և դրանց կանխարգելումը» խորագրով քննարկում՝ հաշվի առնելով գովազդի՝ հասարակության վրա ունեցած կողմնորոշիչ ազդեցությունը և դերը տնտեսական գործունեության շրջանակում, ինչպես նաև տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության մեջ այս ոլորտում կատարված փոփոխությունները, որոնք ուժի մեջ կմտնեն ս.թ. մայիսի 31-ին: 
 
Սիրով հրավիրում ենք գովազդ արտադրող ընկերություններին, գովազդատուներին, ինչպես նաև այլ շահագրգիռ անձանց մասնակցելու միջոցառմանը:
 
Միջոցառումը տեղի կունենա 2021 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հանձնաժողովի գտնվելու վայրում՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4, 2-րդ հարկ։
 
Մասնակցությունը հաստատելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել (060) 830-840 (ներքին՝ 240) հեռախոսահամարով կամ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով:
 
Միջոցառման օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://competition.am/uploads/resources/orakarg_25_05_2021.pdf  :
 
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
 
 
 
 
հարկ։   Մասնակցությունը
  -   
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 247 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին