Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Քեզ համար...» խորագիրը կրող համերգը
13-06-2021 19:00:00 | Հայաստան |
Հունիսի 13-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Քեզ համար....» խորագիրը կրող համերգը, որին մասնակցում են ԵՊԿ Ակադեմյական վոկալ 4րդ կուրսի ուսանողները։
Համերգի խորագիրն է «Քեզ համար....»։ Համերգը նվիրվում է 44 օրյա պատերազմում զոհված Գոռ Թումանյանի հիշատակին։ Համերգի ընթացքում ելույթ կունենան Գոռ Թումանյանի համակուրսեցիները։ Գոռ Թումանյանը միջազգային մրցույթների դափնեկիր է, ով հանդես է եկել նաև Թուրքիայում և վաստակել «Գրան Պրի» մրցանակ։ Մարտական ուղին անցել է փայլուն, վաստակելով Բանակի հրամանատարության սերն ու հարգանքը։ Համերգի հիմնական նպատակն այն է որ Գոռ Թումանյանը չավարտելով Կոնսերվատորիան, հնարավորություն ընձեռեց որ մենք լինենք և իր գործը շարունակենք։
Փառատոնի գործընկերներն է «Միասին» բարեգործական հիմնադրամը։
Կոնտակտային անձ՝
Սևադա Համբարչյան
ԵՊԿ ուսանող, համերգի կազմակերպիչ, Գոռ Թումանյանի համակուրսեցի։