Տեղի կունենա «Տարվա բժիշկ» մրցանակաբաշխությունը և բժիշկների մեծարման երեկոն

13-06-2021 19:00:00   | Հայաստան  |  



Սույն թվականի հունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Տարվա բժիշկ» մրցանակաբաշխությունը և բժիշկների մեծարման երեկոն, որի ընթացքում Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին
անձնվեր աշխատած և COVID-19-ով վարակվածների բուժման գործում մեծ դերակատարություն ունեցած բժիշկներին կշնորհվի մրցանակներ: 
 
Բացման խոսքով հանդես կգա Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը: Ներկա կգտնվեն Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական
կենտրոնի», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և մի շարք այլ բուժհաստատությունների առաջատար մասնագետները:  Ներկա կլինեն նաև բարձրաստիճան հյուրեր Հայաստանից և Արցախից:
 
Մրցանակաբաշխությունը իրականացվում է «Որակի նշան» ընկերության նախաձեռնությամբ։
 
 
  -   
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 45 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին