ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ներկայացուցիչները հայտարարությամբ հանդես կգան
19-06-2021 15:30:00 | Հայաստան |
Հարգելի գործընկերներ, վաղը՝ հունիսի 19-ին՝ ժամը 15․00-ին, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանդիպելու է ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ներակայացուցիչների հետ:
Հանդիպման մեկնարկը (5-10 րոպե) կարող են նկարահանել օպերատորները, իսկ հանդիպման ավարտին` ժամը 15.30-ին, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ներկայացուցիչները հայտարարությամբ հանդես կգան և կպատասխանեն ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։