ՀՀ ընտրությունների միջազգային դիտորդները մամուլի ասուլիսում կներկայացնեն իրենց հայտնաբերած տվյալները
21-06-2021 15:00:00 | Հայաստան |
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին հաջորդիվ՝ երկուշաբթի օրը, ընտրությունների միջազգային դիտորդները մամուլի ասուլիս կհրավիրեն ` ներկայացնելու իրենց հայտնաբերած տվյալները:
Ծանուցում՝ հաշվի առնելով սոցիալական հեռավորության պահանջները, միայն սահմանափակ թվով լրագրողներ կարող են անձամբ մասնակցել ասուլիսին: Բոլոր մյուսներին դիտելու և հարցեր տալու հնարավորություն կընձեռվի «Zoom» հավելվածի միջոցով: Մամուլի ասուլիսը նկարահանել ցանկացող հեռարձակող լրատվամիջոցները կդիտարկվեն առաջնահերթ՝ անձնապես այցելելու առումով:
Նպատակը՝
•Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության մամուլի ասուլիս
•Ասուլիսին կարելի է մասնակցել անձամբ կամ «Zoom» հավելվածի միջոցով (մանրամասները ՝ ստորև)
•Կարող եք նաև ուղիղ հեռարձակմանը հետևել www.facebook.com/osce.odihr և www.oscepa.org կայքերում
Մասնակիցները՝
Մարգարետա Ցեդերֆելթ, ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և ղեկավար
Գեորգե Կատրուգալոս, ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար
Կարի Հենրիկսեն, ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար
Օուեն Մերֆի, ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար
Ժամանակը՝
•2021 թ. հունիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 15.00-ին (GMT +4)
Վայրը՝
•Տիգրան Մեծ սրահ, «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, Երևան, Ամիրյան 1
Գրանցումը՝
•«Zoom» հավելվածի միջոցով մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել մինչև հունիսի 21-ը, տեղական ժամանակով ժամը 10:00-ը ՝ օգտվելով սույն հղումից՝ link :
Ընտրությունների միջազգային դիտարկումը ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համատեղ առաքելությունն է: Ընդհանուր առմամբ առաքելության կազմում ներկայացված են՝ 353 դիտորդներ 37 երկրներից, այդ թվում ՝ ԺՀՄԻԳ-ի կողմից տեղակայված 249 փորձագետներ, երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդներ, 80 խորհրդարանականներ և աշխատակազմի անդամներ ԵԱՀԿ ԽՎ-ից, ինչպես նաև 24 անձ ԵԽԽՎ-ից :
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել հետևյալ անձանց՝
Կատյա Անդրուշ, ԺՀՄԻԳ՝ +48 609 522 266 or katya.andrusz@odihr.pl