- Արա Ղարագյոզյան, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան։
ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում խոշտանգման համար: Խոշտանգման քրեականացման պահից ի վեր՝ 2015 թ. հունիսի 9-ից մինչ օրս, 309.1 (Խոշտանգում) հոդվածի հատկանիշներով մեղադրական դատավճիռ չի կայացվել: Մեղադրական դատավճիռները կայացվում են նախորդ՝պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ հոդվածով (ՀՀ քրեական օրենսգրքի Հոդված 309):
Խոշտանգումների դեպքերը շարունակվում են մնալ չբացահայտված: Խոշտանգումների դեպքերով հաղորդումների հիման վրա, որպօես կանոն, քրեական գործեր չեն հարուցվում, իսկ քրեական գործ հարուցվելու դեպքերում էլ չի ապահովվում գործերի արդյունավետ քննությունը: Որպես կանոն հարուցված գործերը կամ կարճվում են կամ կասեցվում:
Քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել ՀՀ դատախազություն, Հատուկ քննչական ծառայություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի՝
- Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia
- Youtube-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝