Գյումրի քաղաքում «Արցախի կորսված կոթողները» խորագրով բացօթյա ցուցահանդես
31-07-2021 12:00:00 | Հայաստան |
ԶԼՄ հարգելի՛ ներկայացուցիչ,
Սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախաձեռնած «Արցախի կորսված կոթողները» խորագրով բացօթյա ցուցահանդեսին, որը տեղի կունենա ս.թ. հուլիսի 31-ին ժամը 12:00-ին Գյումրի քաղաքի Աբովյան փողոցում (նախկին Ալեքսանդրովսկի), այն կշարունակվի մինչև ժամը 19:30-ը:
Ցուցահանդեսի նպատակն է Հայաստանի մշակութային մայրաքաղաքի՝ Գյումրու բնակիչների և քաղաքի հյուրերի շրջանում բարձրացնել Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային հուշարձանների վերաբերյալ իրազեկվածությունը, քայլեր ձեռնարկել մշակութային ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ:
Երևան-Գյումրի տեղափոխման հետ կապված խնդիրների դեպքում մինչև հուլիսի 30-ը ժամը 12:00-ը կարող եք դիմել «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության գրասենյակ:
Հարգանքով՝
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության կենտրոնական գրասենյակ