ՎԱՆ քառյակը համերգով հանդես կգա Կամերային երաժշտության տան զբոսայգում

  • 04-08-2021 21:00:00   | Հայաստան  |  

 
Օգոստոսի 4-ին, ժամը 21:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգում հանդես կգա ՎԱՆ քառյակը։ Քառյակի կազմում ելույթ կունենան Վահագն Հայրապետյանը (դաշնամուր, վոկալ), Մակար Նովիկովը (կոնտրաբաս), Էմմանուել Հովհաննիսյանը (դուդուկ, ժող. գործիքներ), Վարդան Բաբայանը (հարվածային գործիքներ):
 
Բացօթյա համերգի ծրագրում Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Էմմանուել Հովհաննիսյանի, Վահագն Հայրապետյանի ստեղծագործություններն ու մշակումներն են։
 
 
 
 
  -