Երևանի երկաթուղային կայարանում կկայանա երկու նոր ԷՊ2Դ էլեկտրագնացքների շնորհանդեսը
06-08-2021 09:00:00 | Հայաստան |
Օգոստոսի 6-ին ժամը 09:00-ին Երևանի երկաթուղային կայարանում, կկայանա Հարավկովկասյան երկաթուղու երկու նոր ԷՊ2Դ էլեկտրագնացքների շնորհանդեսը:
Նաև այդ ժամանակ Բաց դռների օրվա շրջանակներում Արցախից ժամանած երեխաները կայարանում կծանոթանան Հայաստանի երկաթուղու թանգարանի նմուշներին և նոր շարժակազմին:
Միջոցառմանը ներկա կլինեն կառավարության, տարածքային կառավարման և ենթակառուցվաքների նախարարության, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան, «Տրանսմաշհոլդինգ» արտադրող ընկերության ներկայացուցիչները:
Հետաքրքրված ԶԼՄ-ներին հրավիրում ենք Երևանի երկաթուղային կայարան օգոստոսի 6-ին ժամը 09:00-ին: