Արմենպրես. Պլաստիկ տոպրակների օգտագործումը նվազեցնելուն ուղղված աշխատանքներ

  • 06-08-2021 13:00:00   | Հայաստան  |  

ՕԳՈՍՏՈՍԻ 6-ին՝ ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանի, «Յունիթրեյդ ինտերնեյշնլ» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, գործարար, տնտեսագետ Ավետիս Վարոսյանի  ասուլիսը:
 
ԹԵՄԱ- Պլաստիկ տոպրակների օգտագործումը նվազեցնելուն ուղղված աշխատանքներ:
 
Հարգելի գործընկերներ,  ասուլիսներն արդեն բաց են լուսաբանման համար, կարող եք ներկա լինել տեղում: Առցանց  ձևաչափը նույնպես պահպանվելու է: Ասուլիսին չներկայացողները կարող են «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի, youtube-ի էջերում հետևել առցանց հեռարձակմանը: Կարող են նաև թեմայի հետ կապված հետաքրքրող հարցերը նախապես ուղարկել [email protected]  էլեկտրոնային հասցեին:
 
Հրավիրում ենք լուսաբանման:   
 
+374 91 62 18 38
  -