«Համայնքների խոշորացման գործընթացի պոտենցիալ հնարավորություններն ու մարտահրավերները» խորագրով մարզային քննարկում

  • 24-09-2021 11:30:00   | Հայաստան  |  

Ս․թ․ սեպտեմբերի 24-ին, ժամը՝ 11։30-ին, «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակներում, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) Ձեզ հրավիրում է ներկա գտնվելու «Համայնքների խոշորացման գործընթացի պոտենցիալ հնարավորություններն ու մարտահրավերները»  խորագրով մարզային քննարկմանը, որը տեղի կունենա Մարտունու կանանց համայնքային խորհրդի գրասենյակում (հասցե՝ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի, Կամոյի 17)
 
ԹԻՀԿ-ն իրականացնում է «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագիրը Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Քաղաքական երկխոսություն»  և «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ների հետ գործընկերությամբ։
 
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը պատասխան նամակով մինչև 2021թ․ սեպտեմբերի 22-ը։ Երևանից Ձեր տեղափոխադրումը կկազմակերպի ԹԻՀԿ գրասենյակը։
 
 
 
 
  -