«Ջաբրայիլի Արծիվը» գրքի շնորհանդեսը և ֆիլմի պրեմիերան

  • 21-09-2021 18:00:00   | Հայաստան  |  

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը սիրով հրավիրում է ներկա գտնվելու փոխգնդապետ Դավիթ Նազարյանի հիշատակին նվիրված «Ջաբրայիլի Արծիվը» գրքի շնորհանդեսին և ֆիլմի պրեմիերային։  Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին՝ ժամը 18:00-ին, «Դաբլ Թրի բայ Հիլթոն» հյուրանոցային համալիրի մեծ դահլիճում։
 
Գիրքը բաղկացած է երկու հատորից՝ «Երդվյալը. Ջաբրայիլի Արծիվը» և «Առաջնագծի մարտիկը»: Հրատարակել է «Էդիթ պրինտ» հրատարակչությունը:
 
Առաջին գիրքը նվիրված է փոխգնդապետ Դավիթ Ռաֆայելի Նազարյանին, որը 18 տարի ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ներառում է հերոսի մանկությունից մինչև զինվորական ծառայության տարիները և պատերազմի ընթացքը:
 
Գրքում նկարագրվում է  նրա՝ առաջնորդի կերպարը,  մարդկային հատկանիշները: Պատերազմի ընթացքում հրամանատարն աչքի է ընկել  բացառիկ խիզախությամբ՝ օրինակ ծառայելով զինակիցներին և մինչև վերջ հավատարիմ մնալով հայրենիքին տված երդմանը:
 
«Առաջնագծի մարտիկը» գիրքը ներառում է 9 ՊՇ , 3-րդ ՀԳՄ-ի անմահացած տղաների կենսագրությունները, նրանց սխրանքներն ու քաջագործությունները արցախյան 2-րդ  պատերազմի ժամանակ: 
 
 
 
 
  -