Արմենպրես. COVID-19-ի դեմ պատվաստումների մոլորեցնող միֆերը. Մասնագիտական դիտարկումներ
24-09-2021 12:00:00 | Հայաստան |
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Հայաստանի Ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանի, Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Սողոյանի, ԵՊԲՀ-ի ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Արտեմ Գրիգորյանի ասուլիսը:
ԹԵՄԱ- COVID-19-ի դեմ պատվաստումների մոլորեցնող միֆերը. Մասնագիտական դիտարկումներ:
Հարգելի գործընկերներ, ասուլիսներն արդեն բաց են լուսաբանման համար, կարող եք ներկա լինել տեղում: Առցանց ձևաչափը նույնպես պահպանվելու է: Ասուլիսին չներկայացողները կարող են «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի, youtube-ի էջերում հետևել առցանց հեռարձակմանը: Կարող են նաև թեմայի հետ կապված հետաքրքրող հարցերը նախապես ուղարկել anna.gziryan83@gmail.com էլեկտրոնային հասցեին: