«Արցախյան 44-օրյա պատերազմից 1 տարի անց» խորագրով անվտանգային ֆորում

  • 27-09-2021 11:00:00   | Հայաստան  |  

Հարգելի՛ լրատվամիջոցներ,
                                                                                                                    
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) անունից հրավիրում ենք ձեզ լուսաբանելու «Արցախյան 44-օրյա պատերազմից 1 տարի անց» խորագրով անվտանգային ֆորումը, որը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 27-ին, երկուշաբթի, Անի Պլազա հյուրանոցի Անի սրահում (Սայաթ-Նովայի պող., 19 շենք) ժամը 11:00-ից մինչև 13:00-ը:
 
Ֆորումին կներկայացվի «2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքները» վերտառությամբ ՄԱՀՀԻ զեկույցը։ Զեկույցի արծարծած խնդիրների շուրջ մեկնաբանություններով ու ելույթներով հանդես կգան ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Միջազգային հարաբերությունների և անվտանգության, հանրային կառավարման և քաղաքականության մասնագետ Սոսի Թաթիկյանը, ՄԱՀՀԻ հետազոտությունների համակարգող, միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի (ԳՏՀՎԿ)  նախագահ Ստեփան Գրիգորյանը և այլ փորձագետներ։
 
ՄԱՀՀԻ անվտանգային ֆորումին հրավիրված են Հայաստանում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ ու պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, քաղաքական-հասարակական ճանաչված գործիչներ, փորձագետներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, երիտասարդ հետազոտողներ։ 
 
Անգլերեն և ռուսերեն համաժամանակյա թարգմանությունը կապահովվի։  
 
 
  -