«Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության «Գեղարվեստական լուսանկարչություն» անվանակարգում ներկայացված աշխատանքների ցուցադրության բացման արարողություն

  • 28-09-2021 14:00:00   | Հայաստան  |  

 
2021թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14:00-ին, Թեքեյան կենտրոնի ցուցասրահում  (հասցե՝ Խանջյան 50, երկրորդ հարկ) տեղի կունենա «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության «Գեղարվեստական լուսանկարչություն» անվանակարգում ներկայացված աշխատանքների ցուցադրության բացման արարողությունը։ 
 
Միջոցառման ընթացքում պահպանվելու են հակահամաճարակային բոլոր կանոնները:
 
Սիրով հրավիրում ենք լուսաբանելու:
 
Նշենք, որ «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունն ամենամյա ձեռնարկ է, որին   մասնակցել ինչպես Հայաստանից, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Միջազգային մրցույթն անցկացվում է 27-րդ անգամ։ Այս տարի այն անցկացվում է 6 անվանակարգում՝ Գրականություն, Լրագրություն, Գեղարվեստական լուսանկարչություն, Կերպարվեստ, Հայագիտություն և Թատերական արվեստ։ Յուրաքանչյուր անվանակարգի համար մրցանակը 1500 ԱՄՆ դոլար է։ 
 
 
 
  -