Արմենպրես. Պատվաստումների գործընթացը վերարտադրողական առողջության վրա հնարավոր ազդեցության համատեքստում
19-10-2021 12:00:00 | Հայաստան |
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ առողջապահության նախարարության մանկաբարձության և գինեկելոգիայի գծով խորհրդատու Վրույր Գրիգորյանի, Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ, Առողջապահության ազգային ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիային ամբիոնի վարիչ Էդուարդ Համբարձումյանի, Առողջապահության ազգային ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնի վարիչ, Հայ- ամերիկյան առողջության կենտրոնի վիրաբուժական գինեկոլոգիայի բաժնի վարիչ Վահե Տեր-Մինասյանի, Երևանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանի ասուլիսը:
ԹԵՄԱ.- Պատվաստումների գործընթացը վերարտադրողական առողջության վրա հնարավոր ազդեցության համատեքստում:
Հարգելի գործընկերներ, ասուլիսներն արդեն բաց են լուսաբանման համար, կարող եք ներկա լինել տեղում: Առցանց ձևաչափը նույնպես պահպանվելու է: Ասուլիսին չներկայացողները կարող են «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի, youtube-ի էջերում հետևել առցանց հեռարձակմանը: Կարող են նաև թեմայի հետ կապված հետաքրքրող հարցերը նախապես ուղարկել anna.gziryan83@gmail.com էլեկտրոնային հասցեին: