Ասուլիս՝ նվիրված «Լեհական մշակույթի օրեր» ծրագրի մեկնարկին

  • 20-10-2021 11:30:00   | Հայաստան  |  

Հարգելի գործընկերներ,
 
Հոկտեմբերի 20-ին, ժամը 11:30 Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունում (Վարդանանց 18) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված «Լեհական մշակույթի օրեր» ծրագրի մեկնարկին։
 
Ասուլիսի բանախոսներն են՝
 
·           ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը
 
·           Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի Միջազգային բաժնի ղեկավար, նախագծի հայաստանյան համակարգող Վարվառա Հովհաննիսյանը
 
·           Նախագծի ղեկավար Ագնեշկա Լաբենցը (Our Beat of Culture Foundation)
 
Տեղեկացնենք, որ Հայաստանում հոկտեմբերին կանցկացվի «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրը։
 
Նախագծի շրջանակում կանցկացվեն վարպետության դասեր, կկայանան կինոցուցադրություններ, կբացվի ֆոտոցուցահանդես, տեղի կունենա գրքի շնորհանդես, ինչպես նաև լեհական դասական երաժշտության համերգ։
 
Սիրով հրավիրում ենք լուսաբանելու ասուլիսը։
 
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակի ղեկավար Ռոզա Գրիգորյանի հետ +374 77303484
 
 
 
 
  -