«Հայաստան - Ինժեներական շաբաթ 2021» միջոցառումների մեկնարկը
21-10-2021 10:00:00 | Հայաստան |
Հարգելի գործընկերներ,
Հոկտեմբերի 21-25-ը Երևանում, Վանաձորում և Գյումրիում կկայանա ճարտարագիտության ոլորտում հայաստանյան ամենամյա գլխավոր իրադարձությունը՝ «Հայաստան - Ինժեներական շաբաթ 2021»-ը:
Արդեն ավանդական դարձած ամենամյա այս միջոցառումների մեկնարկը կտրվի հոկտեմբերի 21-ին, ժամը 10:00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցային համալիրի Տիգրան Մեծ սրահում։ Սիրով հրավիրում ենք լուսաբանելու միջոցառումը:
Մասնագիտական քննարկումների ամփոփիչ միջոցառումը կանցկացվի հոկտեմբերի 23-ին ժամը 11։00-ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: Վանաձոր գալու ցանկության դեպքում ՁԻՀ-ը կապահովի լրատվամիջոցների՝ Երևանից դեպի Վանաձոր և հետադարձ ուղևորափոխադրումը։ Նման ցանկության դեպքում խնդրում ենք ամենաուշը մինչև հոկտեմբերի 21-ը ներառյալ նամակով տեղեկացնել կազմակերպիչներին: