Հայկ Մելիքյանը և Սևակ Ավանեսյանը հանդես կգան Fratres` «Եղբայրներին» խորագրով համերգով

  • 29-10-2021 19:00:00   | Հայաստան  |  

Բելգիայից ժամանած թավջութակահար Սևակ Ավանեսյանը և դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը կներկայանան Fratres` «Եղբայրներին» խորագրով համերգով։ Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։
 
«Ի՞նչ կլիներ, եթե Կոմիտասի ճակատագիրը չխեղվեր Ցեղասպանությամբ կամ Շոստակովիչը ականատես չլիներ պատերազմական թոհուբոհին ու հետպատերազմյան հետապնդումներին, կամ Լիգետին իր մաշկի վրա չապրեր նացիստների դաժանությունը։ Ցավոք, պատմությունն ու մարդիկ պարուրված են նմանօրինակ «մարդկային» դաժանություններով: Մեկ տարի առաջ` այս օրերին, մեր վերքը ևս թարմացավ: Համերգը երաժիշտները նվիրում են մեր կողքին կանգնած և անմահացած եղբայրներին»,- մեր զրույցում նշեց համերգի պրոդյուսեր Ալեքսանդր Պլատո Հակոբյանը։
 
Նշենք, որ Սևակ Ավանեսյանն ու Հայկ Մելիքյանը առաջին անգամ են ելույթ ունենալու միասին՝ ներկայացնելով 20-րդ դարի և ժամանակակից կամերային երաժշտության ծաղկաբույլ, այդ թվում՝ Դմիտրի Շոստակովիչի, Դյորդ Լիգետիի, Արվո Պյարտի, Կոմիտասի, Հարություն Դելլալյանի և Էլեն Յոլչյանի ստեղծագործություններից։ Վերջինս լինելու է համաշխարհային պրեմիերա։
 
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ 077 30 34 84
 
 
 
  -