"Վազգեն Գալստյան” գիտակրթամշակութային հիմնադրամի բացման արարողությունը

  • 25-10-2021 18:00:00   | Հայաստան  |  

Հոկտեմբերի 25-ին`18:00-ին, Երևանի Գագիկ  Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում 
տեղի կունենա "Վազգեն Գալստյան”  գիտակրթամշակութային հիմնադրամի` "Ես ապրում եմ" խորագիրը կրող բացման  արարողությանը: 
 
"Վազգեն Գալստյան” գիտակրթամշակութային  հիմնադրամը ստեղծվել է Արցախյան Երկրորդ պատերազմում անմահացած 18-ամյա  զինծառայող Վազգեն Գալստյանի ծնողների  կողմից՝ի հիշատակ իրենց որդու։
 
Հիմնադրամի բացման արարողությանը ներկա են լինելու ԿԳՄՍ նախարարության լիցենզավորման գործակալության պետ Աշոտ  Արշակյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն, «Էօրնեկեանհանրակրթական դպրոց»  հանրակրթական ուսումնական հաստատություն-հիմնարկի և Արևադաշտի «Էօրնեկեան մանկապարտեզ»  նախադպրոցական ուսումնական հաստատություն-հիմնարկի տեսուչ Զաքարիա  ծայրագույն  վարդապետ Բաղումյանը, բանաստեղծ,  թարգմանիչ Լևոն Բլբուլյանը ,  կոմպոզիտոր,  ՀՀ մշակույթի վաստակավորգործիչ Էդգար  Գյանջումյանը, «Ավետիսյան Քոնսթրաքշն» ՍՊԸ 
կազմակերպության և«Երևանի և հարակից  մարզերի երիտասարդ գործատուների միության» համահիմնադիր-նախագահ Մուշեղ Ավետիսյանը, Ֆիզմաթ դպրոցի ամբիոնի վարիչ Հայրապետյան Մեխակը, Հայաստանի Ազգային  Պատկերասրահի “Նոր և նորագույն” բաժնի վարիչ Սեդա Գալստյանը և պատկերասրահի  անձնակազմը և այլ մի շարքանվանի մարդիկ:  Հրավիրված են նաև տարբեր երկրների  դեսպաններ:   
 
Բացման արարողության ժամանակ կներկայացվի Վազգեն Գալստյանի կարճ, բայց սիրով և հարգանքով լի ապրած տարիներն ու այն խորհուրդը, որով այժմ հիմնադրամն առաջնորդվում է, հիմնադրամի նպատակների և  կատարված ու կատարվելիք գործերի մասին կներկայացնի “Բարևն էր մեղավոր” գրքի  հեղինակ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գրետա  Սարգսյանը: Տեղի կունենա երգի պրեմիերա՝նվիրված Վազգեն Գալստյանի անմար հիշատակին (խոսք․՝ Լևոն Բլբուլյան, երաժշ․՝ Էդգար Գյանջումյան), այնուհետև ցուցահանդես- վաճառք՝Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողների կողմից։ 
Վաճառքի ամբողջ հասույթը տրամադրվելու է  “Վազգեն Գալստյան” կթամշակութային հիմնադրամին։
 
Լրատվամիջոցները հրավիրվում են լուսաբանելու միջոցառումը հոկտեմբերի 25-ին` 18:00-ին:
 
Լուսաբանելու համար խնդրում ենք հավատարմագրվել մինչև հոկտեմբերի 23-ը՝զանգահարելով 
+37493734759, +37493039102 կամ հետադարձ կապով, սույն՝  greta_sargsyan@edu.aua.am   հասցեին
  -