Արմենպրես. Բուդվայում կայացած բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության արդյունքների ամփոփում

  • 26-10-2021 11:00:00   | Հայաստան  |  

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանի, բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիներ Հենրի Սահակյանի, Հենրիկ Ճղրիկյանի ասուլիսը:
 
ԹԵՄԱ.- Բուդվայում կայացած բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության արդյունքների ամփոփում: Բռնցքամարտիկները Հայաստան են վերադարձել 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալով:
 
Հարգելի գործընկերներ,  ասուլիսներն արդեն բաց են լուսաբանման համար, կարող եք ներկա լինել տեղում: Առցանց  ձևաչափը նույնպես պահպանվելու է: Ասուլիսին չներկայացողները կարող են «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի, youtube-ի էջերում հետևել առցանց հեռարձակմանը: Կարող են նաև թեմայի հետ կապված հետաքրքրող հարցերը նախապես ուղարկել [email protected]  էլեկտրոնային հասցեին:
 
Հրավիրում ենք լուսաբանման:
 
+374 91 62 18 38
  -