Արմենպրես. «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարի կազմակերպչական աշխատանքները

  • 28-10-2021 15:00:00   | Հայաստան  |  

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ին՝ ժամը 15:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի , ՀՀ ոստիկանության անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանի ասուլիսը:
 
ԹԵՄԱ.- Հոկտեմբերի 30-ին կայանալիք «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարի կազմակերպչական աշխատանքները, երթևեկության սահմանափակումները:
 
Հարգելի գործընկերներ,  ասուլիսներն արդեն բաց են լուսաբանման համար, կարող եք ներկա լինել տեղում: Առցանց  ձևաչափը նույնպես պահպանվելու է: Ասուլիսին չներկայացողները կարող են «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի, youtube-ի էջերում հետևել առցանց հեռարձակմանը: Կարող են նաև թեմայի հետ կապված հետաքրքրող հարցերը նախապես ուղարկել [email protected]  էլեկտրոնային հասցեին:
 
Հրավիրում ենք լուսաբանման:
 
+374 91 62 18 38
 
 
  -