Ինչպե՞ս վերականգնել երկրի անտառային զանգվածները. Սամվել Թամոյանի ասուլիսը

  • 29-11-2021 12:00:00   | Հայաստան  |  

 
Նոյեմբերի 29-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի սրահում կկայանա Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անտառագիտության և Ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտ Սամվել Թամոյանի ասուլիսը:
 
Ինչպե՞ս կանաչապատել Հայաստանը: Առաջարկությունները քիչ չեն: Ամենառեզոնանսայինը ՀՀ վարչապետի` երկու տարվա ընթացքում 10 մլն ծառ տնկելու գաղափարն էր։Բայց խնդիրն այն չէ, թե քանի ծառ է տնկվելու, այլ այն, թե դրանցից քանիսնը կկպնեն և կարմատավորվեն։Եթե նույնիսկ ծառերի մի փոքր մասը, որոնք ամեն տարի երևանցիները տնկում են շաբաթօրյակների ժամանակ, կպներ, Երևանն այժմ կհեղեղվեր կանաչի մեջ։
 
Ի՞նչ ծառատեսակներ տնկել և որտե՞ղ, ինչպե՞ս խնամել դրանք, ինչպե՞ս վերականգնել երկրի կանաչ զանգվածները։ Այս և այլ հարցերի կպատասխանի գ.գ.թ., Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի Անտառագիտության և Ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտ Սամվել Թամոյանը:
 
Մամուլի ասուլիսը կհեռարձակվի Facebook-ի և Youtube-ի մեր էջում:
 
Գործընկերներ, եթե ունեք հարցեր, կարող եք այցելել Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոն և ուղղակիորեն ստանալ ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները կամ ուղարկել փոստով v.aloyan@sputniknews.com, ինչպես նաև գրել telegram @Vardan_Aloyan.
 
Հեռ: +374 (98)180-626, +374 (91) 42-12-35. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում Պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ:
 
 
  -