Հոբելյանական համերգին ընդառաջ. Ստաս Նամինի և Էդուարդ Թոփչյանի մամուլի ասուլիսը
30-11-2021 14:00:00 | Հայաստան |
Հայազգի անվանի արվեստագետ, կոմպոզիտոր, գեղանկարիչ, լուսանկարիչ, ռեժիսոր, պրոդյուսեր Ստաս Նամինի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգին ընդառաջ նոյեմբերի 30-ին` ժամը 14:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կկազմակերպվի մամուլի ասուլիս:
Բանախոսներ`
Ստաս Նամին (Անաստաս Ալեքսեյի Միկոյան),
Էդուարդ Թոփչյան (Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր),
Արման Պադարյան (Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր)։
Հավելենք, որ Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք հոբելյանական համերգի շրջանակներում կհնչեն Ստաս Նամինի ստեղծագործությունները՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ:
Մամուլի ասուլիսը կհեռարձակվի Facebook-ի և Youtube-ի մեր էջում:
Ձեր հարցերը բանախոսներին կարող եք ուղղել` գալով Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոն, կամ ուղարկել դրանք v.aloyan@sputniknews.comէլեկտրոնային հասցեին։ Կարող եք գրել նաև telegram @Vardan_Aloyan–ին.
Հեռ: +374 (98)180-626, +374 (91) 42-12-35.
Հասցեն` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում Պլազա» բիզնես կենտրոնի շենք, 4-րդ հարկ: