Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողություն

  • 08-12-2021 15:00:00   | Հայաստան  |  

Հարգելի գործընկերներ,
 
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ս.թ. դեկտեմբերի 8-ին կայանալու է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՒԺԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ մեկնարկի հանդիսավոր արարողությունը։
 
Ծրագրի հիմնական նպատակն է երիտասարդներին և կանանց տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, և գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտներում։ Ծրագրի արդյունքում նախատեսվում է պատրաստել ավելի քան 10000 մասնագետ և ստեղծել շուրջ 7000 նոր աշխատատեղ:
 
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու այս միջոցառմանը, որը տեղի կունենա Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում /ISTC/ (հասցե՝ ք․ Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ 7-րդ մասնաշենք, 6-րդ հարկ), մեկնարկը՝ ժամը՝ 15:00-ին։
 
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՒԺԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐՆ իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ «Հայաստանի Ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի, Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի և «ՍԻՎԻՏՏԱ Հայաստան» գործարար խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ։ Սույն ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ)  ֆինանսավորմամբ:
 
Հարգանքով`
 
 «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ
 
 
  -