Մեդիա կենտրոնում տեղի կունենա փորձագիտական քննարկում՝ «ՀՀ Սահմանադրությունը և դատական իշխանությունը» խորագրով

  • 18-01-2022 12:00:00   | Հայաստան  |  

Հունվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա փորձագիտական քննարկում՝ «ՀՀ Սահմանադրությունը և դատական իշխանությունը» խորագրով:
 
Բանախոսներ՝
 
Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ
 
Դավիթ Գյուրջյան՝ Իրավունքի զարգացման և պաշտպանության hիմնադրամի իրավական հարցերով փորձագետ
 
Քննարկումը կվարի «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը։
 
 Միջոցառումը բաց է լուսաբանման համար:
 
Քննարկումն իրականացվում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության «Աջակցություն սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրային իրազեկմանը» ծրագրի շրջանակներում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։  
 
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի՝
- Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia
 
- Youtube-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.youtube.com/user/MediaCenterArmenia
 
 
  -