Արմենպրես. Կորոնավիրուսի նոր ալիք, պատվաստումային գործընթաց, նոր սահմանափակումներ

  • 24-01-2022 13:00:00   | Հայաստան  |  

ՀՈՒՆՎԱՐԻ 24-ին՝ ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու Սամվել Հայրումյանի, վարակաբան, «Առողջապահության ազգային ինստիտուտ»-ի ինֆեկցիոն հիվանդությունների և համաճարակաբանության ամբիոնի վարիչ Նարինա Սարգսյանցի,  «Առողջապահության ազգային ինստիտուտ»-ի էլեկտրոնային առողջապահության բաժնի մասնագետ Անդրանիկ Հարոյանի ասուլիսը:
 
ԹԵՄԱ.- Կորոնավիրուսի նոր ալիք, պատվաստումային գործընթաց, նոր սահմանափակումներ:
 
Հարգելի գործընկերներ,  ասուլիսներն արդեն բաց են լուսաբանման համար, կարող եք ներկա լինել տեղում: Առցանց  ձևաչափը նույնպես պահպանվելու է: Ասուլիսին չներկայացողները կարող են «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի, youtube-ի էջերում հետևել առցանց հեռարձակմանը: Կարող են նաև թեմայի հետ կապված հետաքրքրող հարցերը նախապես ուղարկել anna.gziryan83@gmail.com  էլեկտրոնային հասցեին:
 
Հրավիրում ենք լուսաբանման:
 
+374 91 62 18 38
 
 
  -