Հանրային լսումներ Լոռի Բերդի և Գյուլագարակի համայնքապետարաններում

  • 21-03-2023 12:00:00   |   |  

Հերթական, գլոբալ էկո-համակարգային սպառնալիքը Լոռիում, ոչ ավել,  ոչ պակաս Դեբեդ գետի վտակ, Ձորագետ գետի վրա, Ձորագետի կիրճում  ՀէԿ-ի կառուցման սպառնալիքը։
 
2023 թվականի մարտի 21-ին, ժամը 12։00-ին  Լոռի Բերդի համայնքապետարանում  և ժամը 14:30-ին Գյուլագարակի համայնքապետարանում, այդ նպատակով հանրային լսումներ են կայանալու։
Տարբեր ջանքեր են ներդրվել, որպեսզի համայքներում ՀԷԿ կողմնակիցները թիմ ձևավորեն, էլ աշխատատեղերի խոստումներ, էլ հեքիաթային ապագա։
Անցյալ տարի Կուրթանում համայնքի բնակիչները ՀԷԿ կառուցման դեմ ստորագրահավաք էին կազմակերպել, համայնքը տվեց բացասական կարծիք և գործընթացը կասեցվեց։ Հետո պարզվեց նաև, որ Ձորագետը կառավարության որոշմամբ ներառված է այն գետերի ցանկում, որոնց վրա ՀԷԿ կառուցելը արգելված է, սակայն ՀԷԿ-ի կառուցման նախաձեռնողները  դիմեցին դատարան, և մեր արդար դատական համակարգը   դատական վճռով չեղյալ հայտարարեց  կառավարության որոշումը և այսուհետ արգելքներ չկան, որպեսզի Ձորագետի վրա ՀԷԿ կառուցվի, միակ արգելքը կարող է հանդիսանալ բնակչությունն ու քաղաքացիական գիտակցությունը, սերը դեպի բնությունը, դեպի սերունդները։
Այդ օրը, Դեբեդ գետի վրա ռաֆթինգով զբաղվող ընկերությունները, Ձորագետի կիրճի շրջակայքում գյուղատնտեսությամբ զբաղվողները, տուրիզմի զարգացմամբ զբաղվողները, Լոռու նկատմամբ պատեհ անպատեհ սեր խոսոտովանողները (ովքեր հաճախ Ձորագետի կիրճի նկարը հրապարակում իրենց սոցիալական ցանցերի պատերին), կարող են հանդիսանալ միակ խոչընդոտը այդ էկո-վնասակար գործունեության համար։
Վերջին տարիներին ամառները Դեբեդի մեջ ջուրը շատ է սակավանում, դա կարող են փաստել ռաֆտինգով զբաղվողները, և դա կլինի մեծ հարված թե գետի և թե շրջակայքի բուսական աշխարհի ու առհասարակ շրջակլա միջավայրի համար։
Կոչ եմ անում, այդ օրը գիտակից բոլոր քաղաքացիներին անպայման ներկայանալ հանրային լսումներին և պաշտպանել սեփական իրավունքները։
Ուրեմն, բոլորս դեպի Լոռի Բերդ, բոլորս դեպի Գյուլագարակ․․․․
 
  -