Տեղի կունենա «Չինաստանի արդիականացումը․ Հայաստան-Չինաստան հարաբերությունները» միջազգային գիտաժողովը
12-11-2024 10:30:00 | Հայաստան |
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 10։30-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա «Չինաստանի արդիականացումը․ Հայաստան-Չինաստան հարաբերությունները» միջազգային գիտաժողովը։ Այն կազմակերպում են ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը՝ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի աջակցությամբ։
Գիտաժողովը նվիրված է Հայաստան-Չինաստան հարաբերությունների զարգացմանը, Չինաստանի արդիականացման գործընթացին, մասնավորապես, Չինաստանի ներքին և արտաքին քաղաքականության վրա դրա ազդեցությանը, գլոբալ անվտանգությանը, միջազգային հարաբերություններում չինական տեսլականի, միջազգային տրանսպորտային միջանցքների և կապուղիների հիմնահարցերին:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, չինարենը, ռուսերենը և անգլերենը։