Տեղի կունենա Հայաստանի անտառային դաշինքի 3-րդ կլոր սեղան քննարկումը

  • 20-11-2024 13:30:00   | Հայաստան  |  

Նոյեմբերի 20-ին ժամը 13:30 – 17:00-ին տեղի կունենա Հայաստանի անտառային դաշինքի 3-րդ կլոր սեղան քննարկումը /Անի Գրանդ Հոթել, Պանորամա սրահ, Վարդանանց 65 փ․, Երևան/
Սիրով հրավիրում ենք Հայաստանի անտառային դաշինքի կողմից կազմակերպվող Հայաստանի անտառների վերաբերյալ 3-րդ կլոր սեղան քննարկմանը՝ «Անտառային լանդշաֆտի վերականգնման նախաձեռնությունների ներկա վիճակը Հայաստանում» թեմայով:
 
Հանդիպման ընթացքում կանդրադառնանք Հայաստանում անտառային լանդշաֆտի վերականգնման ոլորտում գործող բոլոր շահագրգիռ կողմերի ներկայիս ջանքերին, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրերին և կարողություններին:
 
Հանդիպմանը ներկա են գտնվելու ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը, ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը, Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը, ներկայացուցիչներ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից (FPWC), My Forest Armenia, Armenia Tree Project, ՇԵՆ ՀԿ-ներից, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ։
 
Մանրամասների համար դիմեք՝ 098509939
  -