Տեղի կունենա (KPI4HE) եւ (SIN-NEC) ծրագրերի ֆինանսավորմամբ կահավորված հիբրիդ լսարանի բացման արարողությունը

  • 21-11-2024 11:00:00   | Հայաստան  |  

Նոյեմբերի 21-ին, ժամը` 11:00-ին, Հյուսիսային համալսարանում (Ալեք Մանուկյան 15 ա, 5-րդ հարկ, 5/9 լսարան) տեղի կունենա «Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի ապահովման գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» (KPI4HE) և «Կայունության և միջազգայնացման կարողություններ՝ Արևելյան հարևանության երկրների նորաստեղծ բարձրագույն կրթության հաստատությունների արդիականացման խթանման համար» (SIN-NEC) ծրագրերի ֆինանսավորմամբ կահավորված  հիբրիդ  լսարանի բացման արարողությունը: 
 
Միջոցառմանը ներկա են գտնվելու  ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, «Էրազմուս+» ազգային գրասենյակի ղեկավար  Լանա Կառլովան,  KPI4HE ծրագրի համակարգող  Արսեն Ապրոյանը, SIN-NEC ծրագրի համակարգող Աննա Մարտիրոսյանը,  այլ կառույցների ներկայացուցիչներ:
 
  -