Տեղի կունենա ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի ամենամյա միջոցառումը
06-12-2024 18:00:00 | Հայաստան |
Դեկտեմբերի 6-ին, ժամը՝ 18։00-21։30, Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում տեղի կունենա ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի ամենամյա միջոցառումը։ Միջոցառման շրջանակներում կկիսվենք 2024 թվականի ձեռքբերումներով և 2025 թվականին նախատեսվող ծրագրերով։
Բացման խոսքով հանդես կգան ՀՀ էկոնոմիկայի նախարար պարոն Գևորգ Պապոյանը և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ տիկին Լուսինե Գևորգյանը։
Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու և լուսաբանելու միջոցառումը։