Տեղի կունենա ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը

  • 13-01-2025 10:00:00   | Հայաստան  |  

Հունվարի 13-ին, ժամը՝ 10։00-ին, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճում (հասցե՝ Մհեր Մկրտչյան 5, 1-ին հարկ) տեղի կունենա նախարար Գևորգ Պապոյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն նախարարության գործունեության 2024 թ․-ի արդյունքները, տնտեսության ոլորտում գրանցված ցուցանիշները, ինչպես նաև 2025 թ․-ին նախատեսվող ծրագրերը։  
 
 Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը ասուլիսին մինչև հունվարի 10-ը, ժամը 17։00-ն՝ ուղարկելով մասնակցի տվյալները (լրատվամիջոց, լրագրողի անուն, ազգանուն, հեռախոսահամար)  press@mineconomy.am էլ․ հասցեին կամ զանգահարելով 011 597 211, 011 597 212 հեռախոսահամարներին։
 
 
  -