Դատական նիստ` ՀՀ ԶՈւ զինծառայող Վալերի Մուրադյանի սպանության գործով քննիչի անօրինական գործողությունների դեմ բերված բողոքի վերաբերյալ


Դատական նիստ` ՀՀ ԶՈւ զինծառայող Վալերի Մուրադյանի սպանության գործով քննիչի անօրինական գործողությունների դեմ բերված բողոքի վերաբերյալ

  • 25-01-2012 15:00:00   | Հայաստան  |  

Հունվարի 25-ին` ժամը 15:00-ին, ՀՀ Վերաքննիչ դատարանում (ք. Երևան, Գարեգին Նժդեհ 23) կկայանա ՀՀ ԶՈւ զինծառայող Վալերի Մուրադյանի սպանության գործով քննիչի անօրինական գործողությունների դեմ բերված բողոքի վերաբերյալ դատական նիստը: Դատավոր Չիչոյան, փաստաբան Ս. Սաֆարյան: Տեղեկությունների համար` 094772327:

Ըստ պաշտոնական վարկածի, Վալերի Մուրադյանը 2010թ. մարտի 15-ին ինքնասպան է եղել` պարանի միջոցով երկաթե ձողից կախվելով: Գործը կասեցվել է, իսկ 2011թ. հունվարին տղայի մոր, Նանա Մուրադյանի բազմաթիվ բողոքներից հետո հանձնարարվել է ՊՆ Քննչական ծառայությանը լրացուցիչ նախաքննություն իրականացնել: Նախաքննության վերսկսումից հետո կալանավորվել է զինծառայող, որը մեղադրվել է դեպքից մեկ ամիս առաջ Վ. Մուրադյանին ապտակելու և նվաստացնելու համար: Զինծառայողի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ԱԺ համաներման մասին որոշման հիման վրա: 

Ըստ դիմումատուի, նախկին քննիչ Արման Ապրեսյանը պատշաճ կարգով չի կատարել իր պարտականությունները, ինչպես նաև թույլ է տվել բազնաթիվ ապօրինի գործողություններ:

 

  -