Տորնադոյի հետեւանքով չորս մարդ է զոհուել Մասաչուսէթս նահանգում
02-06-2011 16:41:54 | ԱՄՆ | Միջազգային
Առնուազն չորս մարդ է զոհուել Ամն-ի Մասաչուսէթս նահանգում աւերիչ տորնադոյի հետեւանքով։ Ինչպէս տեղեկացնում է «Ռիայ Նովոստի»-ն, առաւել տուժել է Սփրինգֆիլդ քաղաքաը (Բոստօնից 150 կմ դէպի արեւմուտք), որը, ականատեսների վկայութեամբ, տորնադոյից յետոյ անճանաչելի է դարձել` քամին արմատախիլ է արել ծառերը եւ փլուզել տասնեակ բնակարաններ: Երկրում յայտարարուած է արտակարգ դրութիւն: