Հայաստանում կանցկացուէն ՀԱՊԿ Օպերատիւ արձագանքման հաւաքական ուժերի զօրավարժութիւնները


Հայաստանում կանցկացուէն ՀԱՊԿ Օպերատիւ արձագանքման հաւաքական ուժերի զօրավարժութիւնները

  • 13-10-2011 15:32:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարեանն ընդունել է Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան գլխաւոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովին: Հանդիպման ընթացքում քննարկուել էն 2011թ. օգոստոսի 12-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ անդամ-պետութիւնների նախագահների ոչ պաշտօնական հանդիպման ընթացքում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների իրականացման ընթացքը: Այդ նպատակով երեք սեկցիոն նիստերով հոկտեմբերի 17-ին Մոսկուայում կազմակերպուելու էն անվտանգութեան խորհուրդների քարտուղարների տեղակալների, արտաքին գործերի եւ պաշտպանութեան նախարարների տեղակալների խորհրդատուութիւններ եւ քննարկումներ` ըստ գործունէութեան ուղղութիւնների: Կողմերը քննարկել էն նաեւ ս.թ. հոկտեմբերի 6-ին Ղրղզստանի Հանրապետութիւնում կայացած` ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցութեան միջպետական յանձնաժողովի հերթական նիստի արդիւնքները: Նիստի ընթացքում քննարկուել էն միջպետական ռազմատնտեսական համագործակցութեան խթանմանն ուղղուած հարցերի լայն շրջանակ: Հանդիպման ընթացքում պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել նոյեմբեր ամսին Երեւանում կազմակերպել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցութեան զարգացման նպատակով աշխատաժողով: Ըստ ԱԱԽ մամլոյ հաղորդագրութան, քննարկուել էն նաեւ 2012թ. Հայաստանի Հանրապետութեան տարածքում անցկացուելիք ՀԱՊԿ Օպերատիւ արձագանքման հաւաքական ուժերի զօրավարժութեան կազմակերպմանն առնչուող հարցեր: Վ. Սեմերիկովը նշել է, ՀԱՊԿ քարտուղարութիւնը պատրաստակամ է ըստ ամենայնի աջակցել հայկական կողմին զօրավարժութեան կազմակերպման ընթացքում` անհրաժեշտութեան դէպքում նաեւ Հայաստան գործուղելով համապատասխան աշխատակիցների: Արթուր Բաղդասարեանն ընդգծել է ՀԱՊԿ Օպերատիւ արձագանքման հաւաքական ուժերի կազմի մէջ մտնող բոլոր բաղադրիչների` ռազմական կոնտինգենտների, ոստիկանութեան, ազգային անվտանգութեան, արտակարգ իրավիճակների ստորաբաժանումների լիարժէք ներգրաւման անհրաժեշտութեան կարեւորութիւնը` զօրավարժութեան նախապատրաստման աշխատանքներին առաւել արդիւնաւէտ ընթացք հաղորդելու նպատակով: Զօրավարժութիւնն ընդգրուած է 2012թ. աշխատանքային պլաններում եւ կազմակերպուելու է Հաւաքական անվտանգութեան մասին պայմանագրի 20-ամեակին նուիրուած միջոցառումների շրջանակներում:
  -   Մամլո հաղորդագրություն