Հրանոյշ Յակոբեանն ընդունեց մոսկուաբնակ հայազգի իրաւաբանների


Հրանոյշ Յակոբեանն ընդունեց մոսկուաբնակ հայազգի իրաւաբանների

  • 13-10-2011 17:30:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 13-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն ընդունեց Ռուսաստանի Հայ իրաւաբանների միութեան գործադիր քարտուղար Ռուբէն Կիրակոսեանին, միութեան անդամներ Իւան Գրիգորեանին եւ Մանուկ Շամիրովին: Վերջինս նաեւ գլխաւորում է մոսկովեան N7 դատապաշտպանների կոլեգիայի նախագահութիւնը եւ հանդիսանում է Մոսկուայի հայկական թատրոնի հիմնադիրը: Ռուսաստանի Հայ իրաւաբանների միութիւնը գործուն աջակցութիւն է ցոյց տալիս հայ համայնքին` անվճար իրաւաբանական խորհրդատուութիւն մատուցելով ռուսաստանաբնակ հայերին: Ողջունելով հիւրին` Հ.Յակոբեանը ներկայացրեց ՀՀ սփիւռքի նախարարութեան գործունէութիւնն ու ծրագրերը: Նա մասնաւորապէս անդրադարձաւ Սփիւռքի ներուժի համախմբման նպատակով նախարարութեան կազմակերպած համահայկական մասնագիտական համաժողովներին (իրաւաբանների, ճարտարապետների, բանկիրների, լրագրողների եւ այլն), որոնց արդիւնքում ստեղծւում էն ակտիւ գործունէութիւն ծաւալող համահայկական մասնագիտական ընկերակցութիւններ: Նախարար Հ.Յակոբեանը ծանօթացրեց նաեւ Սփիւռքում հայ ինքնութեան պահպանմանն ուղղուած ՀՀ սփիւռքի նախարարութեան ծրագրերին` կարեւորելով համայնքներում հայոց լեզուի ուսուցման բարելաւման, հայկական միջավայրում եւ ընտանիքում բացառապէս հայերէն խօսելու անհրաժեշտութիւնը: Հանդիպման ընթացքում քննարկուեցին նաեւ հայ համայնքի հիմնախնդրներին առնչուող այլ հարցեր:
  -   Մամլո հաղորդագրություն