Հոկտեմբերի 14-ին Երեւանում կը կայանայ ԱՊՀ պետութիւնների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը


Հոկտեմբերի 14-ին Երեւանում կը կայանայ ԱՊՀ պետութիւնների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը

  • 13-10-2011 19:35:04   | Հայաստան  |  Քաղաքական
Հոկտեմբերի 14-ին կայանալիք Անկախ պետութիւնների համագործակցութեան մասնակից պետութիւնների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար հոկտեմբերի 13-ին Երեւան ժամանեցին Ադրբեջանի Հանրապետութեան, Բելառուսի Հանրապետութեան, Ղազախստանի Հանրապետութեան, Ղրղզստանի Հանրապետութեան, Մոլդովայի Հանրապետութեան, Ռուսաստանի Դաշնութեան, Տաջիկստանի Հանրապետութեան, Ուզբեկստանի Հանրապետութեան, Ուկրաինայի ներքին գործերի նախարարութիւնների եւ ԱՊՀ մասնակից պետութիւնների տարածքում կազմակերպուած յանցաւորութեան եւ յանցագործութիւնների այլ վտանգաւոր տեսակների դէմ պայքարի համակարգման բիւրոյի պատուիրակութիւններն ու պաշտօնատար անձինք: Նիստի ընթացքում կքննարկուէն յանցաւորութեան դէմ պայքարում ԱՊՀ մասնակից երկրների ներքին գործերի մարմինների յետագայ համագործակցութեան կատարելագործմանն ու համակարգմանը վերաբերող հարցեր:
  -   Քաղաքական