Արմէն Մովսիսեանը եւ Մարի Լ. Եօւանովիչը ստորագրեցին յուշագիր էներգետիկ ռեսուրսների մասին
02-06-2011 15:09:10 | Հայաստան | Տնտեսութիւն
Յունիսի 2-ին Հհ-ում ԱՄՆ դեսպան Մարի Լ. Եօւանովիչը եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմէն Մովսիսեանը ստորագրեցին փոխըմբռնման յուշագիր աւանդական եւ ոչ-աւանդական էներգետիկ ռեսուրսների մասին: Այս փոխըմբռնման յուշագրով սահմանւում է գիտելիքների ու փորձաքննութեան փոխանակման շրջանակը ՀՀ եւ ԱՄՆ կառավարութիւնների միջեւ Հայաստանում աւանդական եւ ոչ-աւանդական էներգետիկ ռեսուրսների բնութագրման ու գնահատման, ինչպէս նաեւ այդ ռեսուրսների պատասխանատու եւ կայուն զարգացման ու շահագործման ասպարէզում: Փոխըմբռնման յուշագիրը նաեւ ԱՄՆ Երկրաբանական հետազօտութիւնների ծառայութեան ու ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարութեան կողմից Հայաստանի էներգետիկ ռեսուրսների, այդ թւում այրուող թերթաքարների պաշարների համատեղ գնահատման ու տեխնիկական ուսումնասիրութիւնների հնարաւորութիւն է նախատեսում:
Դեսպան Եօւանովիչը նշեց, որ, «գոհունակութիւն է յայտնում, որ նախարար Մովսիսեանի հետ ստորագրում է ՀՀ եւ ԱՄՆ կառավարութիւնների միջեւ լրացուցիչ համագործակցութեան մասին այս փաստաթուղթը, որը կ'օգնի ուսումնասիրել ու զարգացնել Հայաստանի էներգետիկ ռեսուրսները»: