Ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտուել է աւելի քան 260 անգամ, արձակել շուրջ 1300 կրակոց


Ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտուել է աւելի քան 260 անգամ, արձակել շուրջ 1300 կրակոց

  • 15-10-2011 21:28:14   |   |  Քաղաքական
Համաձայն Պաշտպանութեան բանակի օպերատիւ տուեալների, անցած շաբաթուայ ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտուել է աւելի քան 260 անգամ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղութեամբ արձակել էն շուրջ 1300 կրակոց: «Չնայած ադրբեջանական կողմի դրսեւորած այսօրինակ ակտիւութեանը, ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնպահ էն մնացել համարժէք գործողութիւններից եւ հակառակորդի նախայարձակ մարտավարութեանը պատասխանել խիստ անհրաժեշտութեան դէպքում»,-ասուած է ՊԲ Լրատուութեան եւ քարոզչութեան բաժնի հաղորդագրութեան մէջ:
  -   Քաղաքական